National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.04.2023
Առաջարկվող լրացումներով եւ փոփոխություններով կկարգավորվի գիտական եւ գիտատեխնիկական բնագավառի գործունեությունը
1 / 7

Փոփոխություններն իրականացնելու պարագայում մենք կունենանք հնարավորություն հաստատել գիտական, պետական կազմակերպությունների տեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջներն ու դասակարգման չափանիշները` ներառյալ գործունեության նկատմամբ ակնկալվող վերջնարդյունքի ցուցանիշները, ինչը թույլ կտա կարգավորել գործող գիտահետազոտական կազմակերպությունների եւ դրանցում առկա ստորաբաժանումների անհամաչափությունները, եւ մենք կկարողանանք կատարողականների միասնական ցուցանիշներ ունենալ: Կարեւորագույն հնարավորություն ենք ստանալու հաստատել գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը, եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, առաջարկվել է հայագիտության եւ գիտության այլ բնագավառների զարգացմանն ուղղված ծրագրերի հաստատման լիազորություններ վերապահել: «Արդեն իսկ  66-166 տոկոսով ավելացել են գիտաշխատողների աշխատավարձերը: Մենք գիտական կադրերի ատեստավորման կարգի, ինչպես նաեւ պաշտոնների եւ դրանց գնահատման նվազագույն չափանիշների հաստատման լիազորող նորմ ենք ներդնում, ինչը թույլ կտա սահմանել որակական չափանիշներ եւ գիտության մրցակցության ու միջազգայնացման տեսանկյունից ունենալ համարժեք քաղաքականություն: Այս գործընթացը միանալու է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված գործընթացին եւ հետագա տարիներին արդեն ատեստավորման նոր կարգն է գործելու»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը` կարեւորելով նաեւ ֆինանսավորման կարգերի հաստատման լիազորող նորմի ներդրումը, ինչը հնարավորություն կտա վարել նպատակային եւ դրամաշնորհային ծրագրերի իրականացման քաղաքականություն: Անցյալ տարի չորս նոր դրամաշնորհային ծրագրեր են եղել. ֆինանսավորման կարգերի հաստատումը թույլ կտա, որպեսզի գործընթացը լինի ինստիտուցիոնալ: ԿԳՄՍ նախարարի խոսքով առաջարկվող փոփոխություններով որոշակի հասկացությունների ճշգրտում է տրվել, ինչը հնարավորություն կտա ոլորտում վիճակագրությունը վարել ավելի տրամաբանական եւ ամբողջական, ինչպես նաեւ այդ վիճակագրությունը մոտեցնել ԿՀԶԿ երկրներում կիրառվող ձեւակերպումներին. սա նույնպես գիտության միջազգայնացման տեսանկյունից կարեւոր լրամշակում է: Անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին` հիմնական զեկուցողը կարեւորել է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կազմավորման հնարավորությունը. Գիտության կոմիտեի վերակազմավորումը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նպատակ ունի ապահովելու միասնական ինստիտուցիոնալ հենք: «Այս օրենսդրական փաթեթով մենք ստեղծում ենք օրենսդրական հիմքերը, որոնց պետք է հաջորդի Կառավարության կողմից կանոնադրության մշակումն ու հաստատումը, եւ ապա նոր` բուն կազմավորման գործընթացը»,- մանրամասնել է ԿԳՄՍ նախարարը:

Հիմնական զեկուցողը, պատասխանելով պատգամավորների հարցերին, հանգամանորեն ներկայացրել է ձեւավորվող Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին վերապահվող գործառույթները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն. այն առաջարկվել է քննարկել 24-ժամյա ռեժիմով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am